
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն չի ցանկանում և չի շտապում մեկնաբանել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությունը` հայկական երկաթուղու վերաբերյալ: Հաղորդագրություն էր եղել, թե Ռուսաստանը տարբերակներ է մշակում Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը վաղաժամ խզելու վերաբերյալ։
Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում այսօր ընկերության գլխավոր տնօրենը չցանկացավ մեկնաբանել: Նա միայն նշեց, թե ընկերությունը շարունակում է նորմալ աշխատել, պայմանագիրն էլ մինչեւ 2038 թվականն է եւ այլ տեղեկություն չկա:
Մանրամասները` տեսանյութում