ՀԱՐՑ. Եթե անձը հեծանիվով հատում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը, ապա արդյոք հեծանիվը դիտվո՞ւմ է տրանսպորտային միջոց:
Տիգրան Հարությունյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ապրանքներ են համարվում ՀՀ սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ուիրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային եւ այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները` բացառությամբ նույն հոդվածով սահմանված տրանսպորտային միջոցների, իսկ«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) եւ այլ օժանդակ փոխադրամիջոցները:
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը չի հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոց, այլ հանդիսանում է անձի հետ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական գույք` համապատասխանելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով սահմանված «ապրանք» հասկացությանը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: