ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճապոնական մեքենա ներկրողները լուրջ խնդիր ունեն. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնական մեքենա ներկրողները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառը վրացական կողմի «կապրիզներն» են: ArmLur.am-ին են դիմել մի շարք ավտոներկրողներ, որոնց պատմելով` իրենք դեռեւս օգոստոսի սկզբին Ճապոնիայից մեքենա են պատվիրել, դրանք հիմա հասել են Վրաստան, բայց վրացական կողմը հրաժարվում է կոնտեյներները բացել: Եթե բացում է, ապա մեկ-երկու ամիս անց: Պարզվում է` վրացական կողմը մեր հայրենակիցներին զգուշացրել է, որ կոնտեյներները բացելու են երեք ամիս հետո, եւ տեսնելով, որ մերոնք հրաժարվում են այդքան երկար սպասել, պահանջում են գումար տալ` 300-400 դոլար:

Այն մեքենաները, որոնք այսօր ,գերի են մնացելե Փոթի նավահանգստի կոնտեյներներում, մինչեւ օգոստոսի 15-ն են պատվիրվել ճապոնական աճուրդների միջոցով: Նրանց խոսքերով` այս պահին Փոթի նավահանգստում մեծ քանակությամբ կուտակված մեքենաներ կան: Ասել է թե`հայերի ներկրած ճապոնական մեքենաները «գերի են մնացել» նավահանգստում` կոնտեյներներում փակված: Պարզվում է վրացական կողմն այս պահի դրությամբ կողմնապահություն է անում. վրացիների անունով կոնտեյներները ժամանակին բացում են, իսկ հայերինը` ոչ: Ուշացնում են կամ գումար են պահանջում բացելու համար:

Բացի այս, մեքենան Փոթի նավահանգիստ հասնելուց կարճ ժամանակ անց անհրաժեշտ է այն հայտարարագրել: Մեր զրուցակցի խոսքով` դա է պահանջում Վրաստանի օրենքը:

Բացի այս, մեքենա ներկրող Գրիգորի Կիրակոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին եւս մեկ խնդրի մասին: Բանն այն է, որ այդ մեքենաների ղեկերը պետք է Վրաստանում փոխվեն, այսինքն` հայերը կոնտեյների խնդիրը հաղթահարելուց հետո դեռ պետք է մեքենան տանեն մասնագետի մոտ ու ղեկը փոխեն:

Սա դեռ ամենը չէ. պարզվում է` Վրաստանում ղեկը փոխելու ծառայության գներն են կտրուկ բարձրացել: Սովորաբար ղեկը փոխելու գործընթացը տեւում է 5 օր, բայց իրենք ամիսուկես ձգձգում են, որովհետեւ միաժամանակ հինգ-վեց մեքենայի ղեկ են փոխում: Կիսատ, թափթփված են գործն անում: Առիթից օգտվելով` գներն էլ են բարձրացրել, հիմա գիտեն, որ հայերը այլընտրանք չունեն մինչեւ նոր տարի, ծառայության արժեքը զգալի բարձրացրել են:

Մեքենա ներկրողները ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենք խնդրում են, որ կառավարությունն ականջալուր լինի իրենց այսօրվա պահանջին: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են մեքենայի ղեկը փոխել, իսկ տվյալ ծառայության արժեքը մուտք կգործի պետական բյուջե:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս