
Ազգային ժողովում քննարկումների արդյունքում այսօր տեղի ունեցած քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, որով հստակեցվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկը։ Որոշումն ընդունվեց 99 կողմ ձայներով։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները:
Քվեարկության արդյունքում, ձայների 81 կողմ, 4 դեմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: