Հարց քաղաքացիներից՝ եթե ֆիզիկական անձը օդային տրանսպորտով արտահանում է կանխիկ գումար, որքա՞ն գումար տեղափոխելու դեպքում գրավոր հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կառաջանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը օդային տրանսպորտով արտահանում է կանխիկ գումար, ապա որքա՞ն գումար տեղափոխելու դեպքում գրավոր հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կառաջանա:

Հայարփի Օհանյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Օհանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման եվ հայտարարագրման» կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29 հուլիսի 2005 թվականի N 386-Ն որոշման համաձայն` Ֆիզիկական անձինք 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) եւ գանձապետական տոմսերի, ինչպես նաեւ ճանապարհային չեկերի` Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչեւ դրամական գործիքները եւ կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել ուղեւորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս