Մամուլի ասուլիս` Հոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների համաշխարհային օրն է /World Animal Day/
Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս:
Բանախոսներն են՝
Օվսաննա Հովսեփյան – «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ
Արևիկ Մկրտչյան – Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի /FPWC/ բնապահպանական ծրագրի ղեկավար
Նարե Արամյան – կենդանապաշտպան
Բանախոսները կխոսեն կենդանիների պաշտպանության ոլորտում Հայաստանում առկա իրավիճակից, խնդիրների և օրենքի թերությունների ու բացերի մասին, հասարակության վերաբերմունքի մասին դեպի կենդանիները, և թե ինչ է արվել և արվում ոլորտը կարգավորելու ուղղությամբ:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Արարատի մարզի Նորաշեն համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը և ավագանու անդամները:
Թեման՝ Նորաշեն համայնքում ստեղծված իրավիճակ:
***
Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, 13:40 հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ լուսաբանելու «WCIT» համաշխարհային նվագախմբի միակ բաց փորձից հատված, որին կհետևի նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի ճեպազրույցը: Lրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու նաև 14 երկրներից ժամանած երաժիշտներին։
Մուտքը դեպի նկարահանման հրապարակ՝ «Կոնվերս բանկի» կողմից։
***
Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, 13:40 հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ լուսաբանելու «WCIT» համաշխարհային նվագախմբի միակ բաց փորձից հատված, որին կհետևի նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի ճեպազրույցը: Lրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու նաև 14 երկրներից ժամանած երաժիշտներին։
Մուտքը դեպի նկարահանման հրապարակ՝ «Կոնվերս բանկի» կողմից։
***
Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մեկամյա պաշտոնավարման կապակցությամբ՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին հրավիրում ենք մամուլի ասուլիսի, որը տեղի կունենա ԱԻ նախարարությունում (առաջին մասնաշենք, 9-րդ հարկի դահլիճ):
***
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մեկ առողջություն կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ նախօրեին 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Հայաստանում վարակիչ հիվանդությունների իմունոկանխարգելումը. տեղեկատվությունն ու հնարավոր հետևանքները. ռիսկերն ու կանխարգելումը:
***
Հարգելի գործընկերներ,
Հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «Երեւանը հրաժարվում է Սանիթեքից. աղբահանության նոր մոդելը» թեմայով:
Բանախոսներն են.
Արմեն Գալջյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Թեհմինա Վարդանյան, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ
Միքայել Մանրիկյան, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար