
Մինչեւ այս տարվա վերջ նախատեսվում է ունենալ «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախնական տարբերակը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հարցերով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը նշեց, որ մինչ այդ նախատեսված են խորհրդարանական լսումներ եւ հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Կուսակցությունների մասին» օրենքում հիմնական փոփոխությունը վերաբերում է ֆինանսավորմանը: