Նոր բացահայտումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց եւս մեկ քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը: Այս անգամ նախաձեռնողը ԲՀԿ խմբակցությունն է, եւ քննիչ հանձնաժողովի նախագահը եւս այս խմբակցությունից կլինի: Խոսքը հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու համար ստեղծվելիք հանձնաժողովի մասին է: Մասնավորապես, այն պետք է ուսումնասիրի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը:

Եվ, ահա, հանձնաժողովի ստեղծման հարցն այսօրվա նիստի օրակարգում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որքննիչ հանձնաժողովը ձեւավորվելու է Դոնթի բանաձեւով, խորհրդարանում ներկայացված խմբակցությունների համամասնությամբ, եւ,ըստ այդմ, հանձնաժողովում 12 անդամ կունենա իշխող«Իմ քայլը» խմբակցությունը, 4 անդամ` ԲՀԿ խմբակցությունը եւ 2 անդամ`«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Եվ, չնայած դրան, ինչպես արդեն նշեցինք, հանձնաժողովի նախագահը լինելու է ԲՀԿ խմբակցությունից, քանի որ, ըստ էության, առաջարկը եւս եղել է այս ուժի կողմից: Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովի նախագահը լինելու է Սերգեյ Բագրատյանը:

Եվ հետաքրքիր է, որ չնայած այսօր պետք է հանձնաժողովը ձեւավորվի, եւ հայտնի դառնա նաեւ կազմը, սակայն երեկվա դրությամբ միայն ԲՀԿ-ն էր վերջնականապես որոշել եւ ընտրել այն պատգամավորներին, որոնքպետք է ներկայացված լինեն այդ հանձնաժողովի կազմում. մյուսները դեռ չէինորոշել եւ խուսափում էին անուններ հնչեցնել: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դժվարացավ պատասխանել մեր հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելուքննիչ հանձնաժողովի կազմում: Նա նշեց, թե տեղյակ չէ քննարկումներից եւ չի կարող որեւէ տեղեկություն փոխանցել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը եւս դժվարացավ ասել, թե ովքեր կընդգրկվեն կազմում, սակայն ընդգծեց, թե մինչեւ այժմ այդ հարցով քննարկումներ ունեցել են, սակայն վերջնական որոշում կկայացնեն միայն այսօր՝ նիստում հանձնաժողովը ձեւավորելուց հետո:

Իսկ, ահա, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ բացի իրենից հանձնաժողովի կազմում կլինեն նաեւ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանն ու Հրանտ Մադաթյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բագրատյանը հենց այս պատգամավորների ընտրությունը բացատրեց այն հանգամանքով, որ նրանք ընտրվել են հենց այն տարածքներից, որտեղ կա հանքարդյունաբերություն, եւ այս հարցերն արդիական են հենց այդ տարածքում:

Եվ չնայած աշխատակարգն ու կազմը վերջնականապես հաստատված չէ, սակայն,ըստ էության,քննիչ հանձնաժողովի գործառույթները բոլոր դեպքերում նույնն են: Մասնավորապես, այս հանձնաժողովի ստեղծման նպատակը հենց հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն են, դրանց օրինականությունը: Եվ այդ ամենը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովը պատրաստվում է հարցումներ ուղարկել տարբեր գերատեսչություններին, ներդրումներ կատարած ընկերություններին եւ հենց նրանցից պարզել այն հարցերը, որոնք վերջնականապես չեն պարզվել: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ հանձնաժողովը կսկսիհենց Ամուլսարի հանքի շահագործման հարցից՝ տարբեր հարցումներ ուղարկելով:

Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ երկու հանձնաժողով է գործում խորհրդարանում, սակայն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը շատ ավելի ակտիվ է, եւ գրեթե ամիսը մեկ նիստեր են գումարում՝ ի տարբերություն ջրօգտագործման ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի, որը դեռ մեկ նիստ է գումարել: Մենք տեղեկացանք, որ հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովը եւս նպատակ ունի ակտիվ գործել, նիստեր գումարել, ինչպես նաեւ դրանց հրավիրել տարբեր կողմերի ներկայացուցիչների, ընդ որում՝ հենց այն ընկերություններից եւ անձանցից, որոնցշուրջ խնդրահարույց հարցեր կան: Այսինքն, ըստ էության,քննիչ հանձնաժողովը կաշկանդված չիլինելու գործել, եւ առաջիկայում այս հարցում եւս բացահայտումներ կլինեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս