ՀԱՐՑ. Հնարավո՞ր է մեքենան հանձնել ժամանակավոր պահպանության, բայց այդ ընթացքում շահագործել:
Միքայել Լալայան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Լալայանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում` ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչեւ դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչեւ սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի` դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնում մուտք լինելու օրվանից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: