ԵԱՏՄ գագաթնաժողովը հնարավորություն է տալիս Հայաստանի հանրապետությանը, մտնել շուկա և ռեալիզացնել իր արտադրանքը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անրադառնալով ԵԱՏՄ գագանթնաժողովին և հայ-ռուսական հարաբերությանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Սինգապուրի վարչապետի այցելությունը, նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման վրա, և այն ծրագիրը, որը կարող է կապել Իրանը ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանի համար նպաստավոր կլինի: ԵԱՏՄ-ի տարածքը շահավետ է այն երկրի համար, ով կարողանում է տնտեսության մեջ որակյալ արտադրանք տալ»,-ընդգծեց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ այն երկիրը, որը թերզարգացած տնտեսություն ունի, ԵԱՏՄ շուկայում տեղ ունենալ չի կարող:
«Սա հնարավորություն է երկրի զարգացման համար, որպեսզի մենք կարողանանք մեր պոտենցիալը բացենք և մեր արտադրանքը վաճառենք այդ շուկաներում, սակայն սա ավտոմատ չի բերելու մարդկանց կենսամակարդակի զարգացմանը, եթե մենք չկարողանանք տնտեսությունը զարգացնել, ապա հակառակ էֆեկտը կտեսնենք»,-նկատեց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանի գնահատմաբ՝ Ռուսաստանը միշտ գազի սակագինն օգտագործել է, որպես քաղաքական գործոն:
«Եթե գազի գինը հունվարից թանկանա, ապա դա կնշանակի, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լրջագույն խնդիր, իսկ եթե մնա նույնը, ապա խնդիրներ չկան երկու բարեկամ երկրների հարաբերությունների մեջ»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան