Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում: Օրինակ` օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել: Նախկինում էլ, ի դեպ, Երեւանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից հատը 78 հազար դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է` «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը ՀՅԴ-ից, եւ նրա ընկերը` Արսեն Հայրապետյանը: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, եւ պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս