![](https://armlur.am/wp-content/uploads/2019/10/IMG_7705.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 3-ին, ժամը 07.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել ԻԻՀ 51-ամյա քաղաքացի Սաիդ Թ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 525 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: