Սահմանամերձ գյուղի Վիրավոր բնակիչներին տեղափոխել են Երեւան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի ԲԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ հոկտեմբերի 2-ին` ժամը 17:00-ի սահմաններում, վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Ալիկ Ասատրյանը եւ սահմանամերձ Կողբի բնակիչ Սասուն Երկնափեշյանը։ Ա. Ասատրյանը պայմանագրային զինծառայող է։ Նոյեմբերյանի սարում նրանք տրակտորով վթարի են ենթարկվել։ ԲԿ-ից հայտնեցին, որ Ա. Ասատրյանը՝ թոքի, Ս. Երկնափեշյանը բազկոսկրի վնասվածք ունեն։

Նրանք Նոյեմբերյանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, կայուն ծանր վիճակում տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։




Լրահոս