ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ан-12 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 5 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով առնվազն 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, նախնական տվյալներով՝  օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և բեռը տեղափոխող 1 մարդ, ապա հավելել, որ ինքնաթիռի վառելիքը սպառված է եղել:

«Ուկրաինա- Աերոալյանս» ավիոընկերության UR-CAH համարանիշի Aн-12 ինքնաթիռը չարթերային թռիչք էր կատարում՝ Իսպանական Վիգո քաղաքից դեպի Լվով: Ուկրաինայի Ազգային ոստիկանության Լվովի մարզի վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղում աշխատում են օպերատիվ-քննչական խումբը եւ այլ ստորաբաժանումներ: Միջադեպի հանգամանքները պարզվում են:




Լրահոս