ՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն, որը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։

Արգենտինահայ գործարարը նշել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը և նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։




Լրահոս