«Նոան» նվազագույն տարբերությամբ հաղթեց «Գանձասար – Կապանին». Բարձրագույն խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի վերջին հանդիպումը: «Նոան» սեփական հարկի տակ կարողացավ 2:1 հաշվով առավելության հասնել «Գանձասար – Կապանի» նկատմամբ:

«Նոայից» գոլերի հեղինակ դարձան Մաքսիմ Մայրովիչն (14) եւ Կիրիլ Բորը (38): «Գանձասար – Կապանից» միակ պատասխան գնդակը խփեց Անդրանիկ Քոչարյանը (77):

10-րդ տուրից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը ունի հետեւյալ տեսքը.

1.«Արարատ» – 22 (միավոր)
2.«Շիրակ» – 19
3.«Արարատ – Արմենիա» – 19
4.«Ալաշկերտ» – 16
5.«Լոռի» – 15
6.«Նոա» – 14
7.«Փյունիկ» – 13
8.«Ուրարտու» – 9
9.«Գանձասար – Կապան» – 7
10.«Երեւան» – 0

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս