
«Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ հրամանատարն ու պոստի ավագը պատասխան չի տալիս` ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն»:Արամ Տեր-ՍահակյանՀՀ ռազմական ոստիկանապետը, խոսելով սահմաններում սպանվող երիտասարդների մասին, ասել է, թե անվտանգության կանոնների խախտման հետեւանքով են զոհվում մեր զինվորները, բայց միաժամանակ փորձում է պնդել, թե հրամանատարն ու «պոստի ավագը» պատասխանատվություն են կրում: Ամոթ չլինի հարցնել` ե՞րբ է շփման գծում սպանված զինվորի համար որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվել` այն էլ քրեական: Հայտնի է, որ նման դեպքերում սպանված զինվորների մահը ՊՆ-ում ամենաարդարացվածն է: Ինչքան էլ որ դաժան հնչի որակումը, դա է իրականությունը: Այսինքն` այդ դեպքում է միայն ՊՆ-ն շտապ հաղորդագրություն տալիս, թե զինվորը թշնամու դավադիր գնդակից մահացել է: