Մեծամորի ատոմակայանի մոտ ավտովթար է տղի ունեցել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Ա.-ին, ով հոսպիտալացվել է Մեծամորի ԲԿ:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս