ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 9-10-ը մասնակցում է Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը:
Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհրդի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: