“Համահայկական Ազգային Համաձայնություն”- ը
հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց ( ք. Երևան, Վ. Սարգսյան 2), կազմակերպում է հավաք՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության դիրքորոշման։
Բողոքի ակցիան կշարունակվի ՀՀ կառավարության մոտ (Հանրապետության հրապարակ) ժամը 17։00-ին։
“Համահայկական Ազգային Համաձայնության” կողմից Միացյալ Թագավորության դեսպանությանը կհանձնվի բողոքի նոտա՝ ուղղված ՄԹ պառլամենտին, ինչպես նաև բողոքի նոտա կհանձնվի ՀՀ կառավարությանը։
Միացե՜ք, տե՛ր կանգնենք մեր երկրին։
***
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:
Թեմա՝ Մարտի 1-ի գործով անցնող առանցքային վկաների անվտանգության ապահովումը: Մարտի մեկի գործով առանցքային դերակատարում ունեցած օլիգարխների ընդգրկումը դատական պրոցեսում:
Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:
***
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները. ռիսկերն ու հետևանքները. Սիրիա-Թուրքիա լարված հարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանում:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Թեման՝ ԱԱԾ-ի կազմաքանդում և անվտանգության ազգային համակարգի ստեղծում:
***
Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։