ՀԱՐՑ. Ենթավարձակալության պայմանագրով մեկից ավելի անձանց տարածքներ տրամադրելը համարվո՞ւմ է առեւտրի կազմակերպում:
Երանուհի Բալյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երանուհի Բալյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 21.11.2008 թվականի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առեւտրի իրականացման վայրի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավունքների եւ պարտավորությունների» թիվ 1 պաշտոնական պարզաբանման դրույթներով:
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը առեւտուր իրականացնելու նպատակով նույն վայրում (նույն հասցեում) համապատասխան վաճառատեղեր է տրամադրում մեկից ավելի վաճառողների, ապա տվյալ վայրը համարվում է Վայր, իսկ անձը` Կազմակերպիչ, որը պարտավոր է ապահովել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով Վայրին եւ Կազմակերպչին ներկայացվող պահանջները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: