
««Հայանտառի» 18 անտառտնտեսության մասնաճյուղերում հաշվարկել են ապօրինի հատված 1532 ծառերի կոճղեր»:Մարտուն Մաթեւոսյան«Հայանտառի» ղեկավարը խոսել է ապօրինի հատված ծառերի մասին` չնշելով, սակայն, թե դրանցից իր հասանելիքը որքան է կազմում: Նա միայն փաստական տվյալներ է ներկայացրել, թե սրիկաներն այսքան ծառ են կտրել: Հետաքրքիր է, բա էլ ինչի՞ համար է Մարտուն Մաթեւոսյանը վարձատրություն ստանում պետբյուջեից, եթե տարիներ շարունակ չի կարողանում վերահսկել ապօրինությունների ընթացքը: Իսկ եթե դա անհնար է, լավ կլինի, որ հայտարարի այդ մասին` հայտարարությանը զուգահեռ ներկայացնելով հրաժարականի դիմում: Թե չէ ստացվում է, որ մենք մարդուն վարձատրում ենք կոնկրետ աշխատանքի համար, բայց նա չի կատարում իր պարտականությունները: