Բուռն քննարկումներ․ մեկնարկող նոր շաբաթը խորհրդարանում թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկնարկող նոր շաբաթը խորհրդարանում թեժ է լինելու, քանի որ մի քանի հանձնաժողովներում նիստեր են հրավիրված, որի ժամանակ բուռն քննարկումներ են սպասվում:

Եւ այսպես, հոկտեմբերի 15-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նիստ է հրավիրել: Նիստի ժամանակ քննարկվելու է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքը: Խորհրդարան է հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը զեկուցողն է: Նիստին հրավիրվել են նաեւ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ մեր տեղեկությունների` ԱԺ «Լուսավոր Հայաստանը» նախապատրաստվել է այս ժամանակահատվածում «քննել» պաշտոնյաններին` 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարմանհետ կապված:

Իսկ արդեն հոկտեմբերի 14-ին նիստ է հրավիրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստի օրակարգում է լինելու«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որըպետք է ներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կներկայացնի «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերություններիմիությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ այս օրեին Աժ խմբակցություններում պետք է սկսվի քննարկվել նաեւ 2020 թվականի բյուջեն, որը իշխանությունները աննախադեպ են որակել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս