ոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) վրաերթի է ենթարկել Համլետ Ս.-ին (ծնված 1960 թ.) և Աշոտ Գ.-ին (ծնված 1966 թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Համլետ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Աշոտ Գ.-ինը՝ ծանր: