Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավին շատերը սխալմամբ շարունակում են վերագրել հայկական պատկանելիություն։ Այս մասին սոցացնցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
«Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385): Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ Տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան: Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն: Տեղեկացնում եմ` ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ: «Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ: Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները: Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել:
Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինկան կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր: Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»,–նշել է նա: