
Բրիտանական հայտնի The Independent պարբերականը կազմել է աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը: Դրանում հայտնվել է նաև ՀՀ խորհրդարանի շենքը, որ տեղակայված է Երևանում՝ Բաղրամյան պողոտայում:
«Համալսարանական փոքր քաղաքի մեղմ մթնոլորտ կա այնտեղ: Դա գեղեցիկ, շքեղ, սիմետրիկ շենք է, տարածքը հրաշալի տեսք ունի»,- նշում է պարբերականը ՀՀ խորհրդարանի մասին:
Թոփ-տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիայի խորհրդարանը, երկրորդը` Ռումինիայի, երրորդ տեղում Տինիդադ և Տոբագոյի խորհրդարանի շենքն է: Տասնյակում են նաև Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշելյան կղզիների և Բութանի խորհրդարանների շենքերը: