#UNsmoke՝ դիմելով բոլոր նրանց, ով կարող է նպաստել ծխից զերծ ապագա կերտելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհում տասը մարդուց ութը (79 %) սատարում են Ֆիլիպ Մորրիսի աշխատանքը կառավարության, կարգավորող մարմինների և առողջապահության ոլորտի փորձագետների հետ՝ սիգարետն ի օգուտ այլընտրանքային արտադրատեսակների անցյալում թողնելու ուղղությամբ:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը մեկնարկել է «UNSMOKE» շարժումը, որի շրջանակներում կոչ է անում աշխարհի ծխողներին, չծխողներին, կարգավորող մարմիններին և փոփոխության ջատագովներին ավելի լավ ապագա ստեղծել աշխարհի 1,1 միլիարդ ծխողների, նրանց ընտանիքների, սիրելիների և ողջ հասարակության համար:

Ընկերության կոչը սկիզբ է առնում այն փաստից, որ, չնայած ծխելը թողնելը կամ երբևէ չսկսելը քաջալերելու համընդհանուր ջանքերին, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսման, 2025 թվականին աշխարհում մոտավորապես նույն թվով ծխողներ կլինեն, ինչ այսօր:

ՖՄԻ-ի գլխավոր գործադիր տնօրեն Յաչեկ Օլցակը հայտարարեց ընկերության՝ իրապես գլոբալ փոփոխության ուղին առաջնորդելու պատրաստակամության մասին։ «Եկեք հստակ խոսենք․ եթե չեք ծխում, մի՛ սկսեք: Եթե ծխում եք, թողե՛ք։ Եթե չեք թողնում, անցե՛ք այլընտրանքի։ Սա է UNSMOKE-ը։ Ապացուցված է, որ այրումն առաջացնում է սիգարետի ծխում հայտնաբերված վնասակար նյութերի մեծամասնությունը: Այրման բացակայության դեպքում դրանց մակարդակը կտրուկ նվազում է։ Գիտնականների և հանրային առողջապահության ոլորտի փորձագետների միջև աճում է համաձայնությունը, որ առանց այրման աշխատող ու գիտականորեն հիմնավորված արտադրատեսակները շատ ավելի լավ այլընտրանք են, քան սիգարետը»:

Ընկերության առաքելությունը առանց ծուխ ապագա ստեղծելն է՝ գիտության, տեխնոլոգիայի ու նորարարության միջոցով ավելի քիչ վնասակար ընտրություն առաջարկելով չափահաս այն ծխողներին, ովքեր միևնույնն է շարունակելու էին ծխել։

Յաչեկ Օլցակը հավելեց. «Շատ մարդիկ և կազմակերպություններ դեռևս նախընտրում են կենտրոնանալ գաղափարական պայքարի վրա: Նրանց առաջացրած հակասությունները շարունակում են շփոթեցնել ծխողներին, իսկ այդ թերահավատներն արագորեն դառնում են սիգարետ ծխելը շարունակելու ամենամեծ ջատագովները: Այս խառնաշփոթի հետևանքն այն է, որ մարդիկ շարունակում են ծխել սիգարետ, ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի։ Իմաստ ունի գաղափարախոսությունից հեռանալն ու միասին ընդհանուր նպատակին տանող կոնկրետ քայլեր ձեռնարկելը։ Նպատակը մեկն է․ ազատել աշխարհը ծխից ու խրախուսել 1,1 միլիարդ տղամարդկանց և կանանց անցում կատարել այլընտրանքի, եթե նրանք չեն պատրաստվում թողնել սիգարետ ծխելը»։

Ընկերությունն այս շարժումը նախաձեռնել է որպես հավաքական ճիչ` գլոբալ առաջընթացը խթանելու ուղղությամբ, ինչպես նաև սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքների վերաբերյալ քաղաքական փակուղուն վերջ տալու նպատակով։
UNSMOKE շարժումը կօգնի հասնել այս նպատակին՝ ծխից ձերբազատվելու կարևորության վերաբերյալ ծխողների, չծխողների, ներգրավված քաղաքացիների, քաղաքականություն մշակողների, կարգավորողների և հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության ձևավորման միջոցով։

«Անհրաժեշտ է մարդկանց թույլ տալ կատարել տեղեկացված ընտրություն իրենց հասանելի ավելի լավ այլընտրանքի վերաբերյալ, և քաղաքական գործիչներն այս ընտրությունը կատարելու առումով կարևորագույն դեր են խաղում։ Մենք խնդրում ենք միասնական համընդհանուր երկխոսություն՝ իրական փոփոխությունն ի կատար ածելու համար»։

Համաձայն նոր ուսումնասիրության, որը կատարվել է բարձր հեղինակություն վայելող Պովվադո հետազոտական ընկերության կողմից, ամբողջ աշխարհում տասը մարդուց ութը (79 %) սատարում են Ֆիլիպ Մորրիսի աշխատանքը կառավարության, կարգավորող մարմինների և առողջապահության ոլորտի փորձագետների հետ՝ սիգարետն ի օգուտ այլընտրանքային արտադրատեսակների անցյալում թողնելու ուղղությամբ: Ավելին, հարցվածների 73%-ը հավանություն է տվել ընկերության՝ բիզնես մոդելը փոփոխելու, սիգարետի վաճառքից հրաժարվելու և միմիայն այլընտրանքային արտադրատեսակներ (ինչպիսիէ են էլեկտրոնային սիգարետն ու թութունի տաքացման համակարգերը) վաճառելու նախաձեռնությանը։

#UNSMOKE-ի շրջանակներում մեկնարկում է «Ազատիր քո աշխարհը ծխից» կոչվող շարժումը: Շարժման հիմնական ուղերձը, որ Ֆիլիպ Մորրիսը հույս ունի սերմանել ամբողջ աշխարհում, հետևյալն է.

Եթե չեք ծխում, մի՛ սկսեք
Եթե ծխում եք, թողե՛ք
Եթե չեք թողնում, անցե՛ք այլընտրանքի

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ

Ֆիլիպ Մորրիսն առաջատար միջազգային ընկերություն է, որը զբաղվում է սիգարետի, առանց ծուխ արտադրատեսակների ու նիկոտին պարունակող արտադրատեսակների, ինչպես նաև հարակից էլեկտրոնային սարքերի ու աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով։ Ընկերությունն իր ապագան կառուցում է առանց ծուխ արտադրատեսակների նոր սերնդի վրա, որոնք, թեև զերծ չեն ռիսկերից, այնուամենայնիվ, շատ ավելի լավ տարբերակ են, քան սիգարետը։Վերջինիս նպատակն է արտադրանքի մշակման, գերժամանակակից սարքավորումների ու բազմակողմանի գիտական գնահատման միջոցով ապահովել, որ առանց ծուխ արտադրատեսակները բավարարեն չափահաս սպառողների նախասիրություններն ու կարգավորող մարմինների խիստ պահանջները: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է PMIScience կայքում:

Նյութը պատրաստված է ՖՄԱ ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

#Unsmoke #Unsmokeyourworld




Լրահոս