Շվեդիան հարթում է ճանապարհը. դոկտոր Ռ․ Զիմլիխմանը բացահայտում է վնասի նվազեցման լուծումների միջոցով մահացության 70%-ով կրճատման մասին տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Prnewswire.com-ը գրում է․ Նյու Դելիում կայացած շրջադարձային վեբինարի ընթացքում հայտնի փորձագետները վիճարկեցին ծխախոտի վերահսկողության ստատուս քվոն և ուսումնասիրեցին վնասի նվազեցման ներուժը՝ որպես նոր հզոր գործիք ծխելու հետևանքով մահացության դեմ պայքարում:

Վեբինարը, որը կոչվում է «Տոքսիններից դեպի այլընտրանքներ. հեղափոխելով ծխախոտի վերահսկումը», համախմբել է ազգային և միջազգային առաջատար սրտաբաններին, բժիշկներին և հանրային առողջության ջատագովներին՝ քննարկելու աշխարհի ամենահրատապ առողջապահական մարտահրավերներից մեկի դեմ պայքարի վերջին փաստերն ու նորարարական ռազմավարությունները:

Իսրայելի Թել Ավիվի համալսարանի Սաքլերի բժշկության ֆակուլտետի Բրունների սրտանոթային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պրոֆեսոր Ռ Զիմլիխմանը քննարկման հիմք դրեց՝ ընդգծելով ավանդական՝ «թողնել կամ մեռնել» մոտեցումների սահմանափակումները․ «Մենք գիտենք, որ ծխելը թողնելն իդեալական տարբերակ է, բայց իրականությունն այն է, որ միլիոնավոր մարդիկ պայքարում են ծխելը թողնելու համար: Վնասի նվազեցումն առաջարկում է պրագմատիկ և հնարավոր է՝ կյանքեր փրկող այլընտրանք»:

Մատնանշելով Շվեդիայի ուշագրավ հաջողությունը, պրոֆեսոր Զիմլիխմանը հետագայում նշեց. «Շվեդիայում սնուսի նման անծուխ այլընտրանքների անցումը հանգեցրել է ծխելու հետևանքով մահացությունների 70%-ով կրճատման՝ ի տարբերություն հարևան երկրների։ Առողջապահության հանդեպ մեր հանձնառությունը պետք է տարածվի վնասի չեզոքացման սահմաններից դուրս: Վնասի նվազեցումը պրագմատիկ մոտեցում է, որն ընդունում է լրիվ դադարեցման սահմանափակումները և նպատակ ունի էապես նվազեցնել ծխելու պատճառած վնասը: Շվեդիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրների փորձը համոզիչ է: Վնասի նվազեցման ռազմավարությունների ընդունումը, ինչպիսին է նիկոտինի մատակարարման այլընտրանքային համակարգերին անցնելը, հանգեցրել է մահացության մակարդակի զգալի նվազման և բարելավել է հանրային առողջապահության ոլորտը: Աշխարհին անհրաժեշտ են կառավարությունների կողմից ընտրված վնասի նվազեցման ստանդարտ սարքեր՝ իրենց անվտանգության և արդյունավետության համար: Վնասի նվազեցման միջոցառումների իրականացման հետաձգումը միլիոնավոր կյանքեր է արժենում ամբողջ աշխարհում»:

Դոկտոր Մ Վալին, Պադմա Շրիի մրցանակի դափնեկիրը, Հնդկաստանի նախագահների նախկին բժիշկը և Նյու Դելիի Սըր Գանգա Ռամ հիվանդանոցի բժշկության ավագ խորհրդատուն, նշում է. «Կախվածությունը տվյալ նյութից հրաժարվելու անկարողությունն է: Վնասի նվազեցման ռազմավարությունները առաջնային են: Ծխելու վտանգների մասին մարդկանց կրթելը և համապատասխան խորհրդատվությամբ այլընտրանքային տարբերակներ տրամադրելը առանցքային է: Մեր նպատակն է մարդկանց կրթել ծխելու վտանգների մասին, այլընտրանքներ առաջարկել և առողջ խորհրդատվություն տրամադրել: Վնասի նվազեցման էությունը համահունչ է մեր վարչապետի` հավասարակշռված ապրելակերպի կոչին: Սրտի առողջության համար կարևորագույն գիտելիքները, ներառյալ՝ արյան ճնշումը, իդեալական քաշը, վարժություները պետք է տարածում ստանան: Ծխելը լուրջ վնաս է հասցնում մեծ և փոքր զարկերակներին՝ ընդգծելով իրազեկման հրամայականը»:

Բժիշկ Վալին հավելել է. «Կախվածության դեմ պայքարը պահանջում է ծխելու հիմքում ընկած հոգեբանական դրդապատճառների խորը ըմբռնում, ընդ որում՝ խորհրդատվությունը կենտրոնական դեր է խաղում անհատներին ավելի առողջ ընտրությունների ուղղորդելու գործում: Վարքագծի փոփոխության վրա կոլեկտիվ ուշադրությունը մեզ թույլ է տալիս էապես նվազեցնել ծխելու վնասակար ազդեցությունը՝ տանելով դեպի առողջ ապագա: Ես գնահատում եմ այս հնարավորությունը և ակնկալում եմ կայուն ջանքեր ավելի առողջ աշխարհ կառուցելու համար»:

Դոկտոր Նարանդրա Սաինին՝ Հնդկաստանի բժշկական ասոցիացիայի (IMA) նախկին գլխավոր քարտուղարը նշում է. «2000թ․-ից հետո ծխելու սովորությունների զարգացող լանդշաֆտում մենք ականատես եղանք փոփոխությունների լճացմանը: Միայն տեղեկացվածությունը բավարար չէ, բժշկական համայնքը պետք է առաջնորդի վարքագծի փոփոխություններ: Բացի դեղեր նշանակելուց և այլընտրանքային տարբերակներ առաջարկելուց, խորհրդատվությունը հրամայական է, հատկապես, քանի որ այլընտրանքները կարող են պարունակել նիկոտին»:

Դոկտոր Սաինին հավելեց. «Ի տարբերություն արգելքների դեմ Արևմուտքի խնդիրնների, Հնդկաստանը, իր հին ծխախոտային ավանդույթով, պահանջում է կրթական մոտեցում: Շվեդիայի հաջողությունը և քաղաքականությունների հարմարեցումը հասկանալը կարևոր է: Ծխելու դեմ պայքարը միայն բժշկական չէ, այն սոցիալական է: Հնդկաստանին անհրաժեշտ են համատեղ ջանքեր քաղաքականության ձևակերպման համար՝ սկսելով հիմքից: Խնդիրը ոչ միայն ծխելը թողնելն է, այլ վարքագիծը վերափոխելը: Քանի որ ծուխը խլում է միլիարդավոր կյանքեր, հավաքական գործողությունները՝ հասարակությունը, բժշկական համայնքը և հասարակական կազմակերպությունները, փոփոխությունների մեր հզոր զենքն են: Միասին, մենք կարող ենք հաղթահարել այս հսկայական մարտահրավերը»:

Վեբինարի ընթացքում ընդգվծեց համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը՝ ներառյալ կրթությունը, խորհրդատվությունը և քաղաքականության փոփոխությունները՝ ծխելու հետ կապված հիվանդությունների գլոբալ համաճարակի դեմ պայքարելու համար: Քանի որ աշխարհը պայքարում է ամբողջ աշխարհում 1 միլիարդ ծխողների թիվը նվազեցնելու դեմ, Ասիական կոալիցիան հանուն առողջության հզորացման (ACHE) հավատարիմ է մնում համագործակցությունը խթանելու և հանրային առողջության ոլորտում ազդեցիկ փոփոխություններ առաջացնելուն:

«Ասիական կոալիցիա հանուն առողջության հզորացման» կազմակերպության մասին․

«Ասիական կոալիցիա հանուն առողջության հզորացման» կազմակերպությունը նվիրված է առողջության և բարեկեցության խթանմանը ողջ ասիական տարածաշրջանում համատեղ ջանքերի, կրթության և շահերի պաշտպանության միջոցով: ACHE-ն ձգտում է աջակցել անհատներին և համայնքներին՝ կատարել տեղեկացված ընտրություն՝ հանուն ավելի առողջ ապագայի:




Լրահոս