
«Ֆինանսատնտեսական ճգնաժամը վստահության ճգնաժամ է»: Ստեփան ՄնացականյանԱզգային վիճակագրական ծառայության ղեկավարը ֆանտաստիկ բացահայտում է արել: Փաստորեն, ամբողջ աշխարհում տիրում է վստահության ճգնաժամ, իսկ մենք էլ, բանից անտեղյակ, նստել ենք Հայաստանում եւ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին: Խեղճ վարչապետ, փաստորեն հանիրավի մեղադրանքներ է ստացել այս ընթացքում: Թեեւ մյուս կողմից ըմբռնումով կարելի է մոտենալ Ստեփան Մնացականյանի բացահայտմանը, քանի որ իսկապես վստահության ճգնաժամը խորացել է Հայաստանում: Եթե նախկինում մարդիկ հավատում էին տարբեր վիճակագրական ծառայությունների հրապարակած արդյունքներին, ապա այսօր ոչ մի վիճակագրություն հավատ չի ներշնչում որեւէ մեկին: