
Կոտայքի մարզպետարանի կողմից լիազորված անձինք հայտնվել են մեղադրյալի աթոռին: Վարդան Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել,որ նա, ՀՀ Կոտայքի մարզպետի 2016 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն, լինելով «Կապուտանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, յուրացում է թույլտվել:
Մասնավորապես, իրավապահները պարզել են, որ բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կողմից յուրաքանչյուր ամիս տրամադրվող փոխհատուցման արդյունքում գոյացած եւորպեստնօրենիրեն վստահված ֆինանսական միջոցները յուրացրել է 2018 թվականի մայիսից մինչեւ դեկտեմբեր: