ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մանրամասնում է լավ լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից եւ Գյումրիից մի շարք եվրոպական ուղղություններով:

«Մենք այստեղ ենք, որպեսզի հայտարարենք երեք նոր ուղղության մասին. հունվարի 14-ից թռիչքներ կիրականացվեն Երեւանից Հռոմ եւ Միլան, իսկ ամռանից՝ դեպի Բեռլին, ինչպես նաեւ Գյումրիից կլինի առաջին թռիչքը դեպի Մեմմինգեն (Գերմանիա)»,- հայտարարել է Ryanair-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայընը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանը 40-րդ երկիրն է, ուր մուտք է գործում ավիաընկերությունը։

Տոմսերի միջին արժեքը կկազմի €35:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց որոշումը:




Լրահոս