ՀԱՐՑ. Որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները:
Տատյանա Մարկոսյան (49 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ.Տ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անձի կենսագործունեության սահմանափակման տեսակներն են`
ա) ինքնասպասարկման` ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն,
բ) ինքնուրույն տեղաշարժվելու` ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն,
գ) ուսումնառության` հանրակրթական, մասնագիտական եւ այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն,
դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն,
ե)կողմնորոշվելու (ժամանակի եւ տարածության մեջ) կարողություն,
զ) հաղորդակցվելու կարողություն,
է) սեփական վարքը հսկելու կարողություն,
ը) խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան)
Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 3 կետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Տեղեկացնենք, որ անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունն իրականացվում է`
ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում,
բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ` փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում
գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: