ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու պատգամավորը չվերցրեց պատգամավորական պետհամարանիշները, ինչու է ավելի քիչ խոսում Աժ-ում․ Արցախյան ազատամարտի հերոսի որդու` պատգամավոր ընտվելու ողջ պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ծնունդով Արմավիրի մարզի Արագած գյուղից է: Պատգամավորը գրեթե ամեն օր գյուղից է Երեւան գալիս: Վերջինս ամուսնացած չէ ու ապրում է իր մայրիկի, պապիկի ու տատիկի հետ:

Պատգամավորի հայրը զոհվել է պատերազմի դաշտում՝ Արգիշի Մեխակյանը Արցախի ազաըամարտի հերոս Մեխակ Մեխակյանի որդին է, ով արցախյան հերոսամարտերի ժամանակ է մահացել, Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

ArmLur.am-ի լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդման շրջանակներում զրուցել ենք պատգամավորի հետ, եղել տան այն հատվածում, որը նախատեսված է Մեխակ Մեխակյանի հիշատակը վառ պահելու համար: Արգիշտի Մեխակյանը շատ բան չի հիշում հոր հետ կապված, բայց շատ են տպավորվել այն օրերը, երբ հայը դաշտում վիրավորվել է ու տուն գնացել բուժման:

Մեր զրուցի ժամանակ խոսել ենք պատգամավորի աշխատանքային առաջին քայլերի մասին, մասնագիտության, հեղափոխության օրերին ունեցած սպասելիքների, պատգամավորական մանդատը իր կյանքում փոփոխություն կատարելու ու ինչպես նաեւ, թե ինչու է պատգամավորը ավելի քիչ աչքի ընկնում ու միշտ զուսպ դիրքորոշումներ ներկայացնում:

Ավելի մանրամասն տեղեկություններ պատգամավորի մասին՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս