Հոկտեմբերի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը և Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

ԹԵՄԱ՝ ահազանգ առևտրի կետերի և փողոցային առևտրականների կողմից վերստին մայթերի «յուրացման» և հին՝ մերժելի ավանդույթներով կառուցապատման աշխատանքների իրականացման փաստերի շուրջ

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը:

ՀՀԿ խոսնակը կանդրադառնա Հայաստանի ներքին ու արտաքին-քաղաքական մարտահրավերներին:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին ժամը 09:30-ին այցելելու է Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենք` «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով գագաթնաժողովին մասնակցելու:

Հավատարմագրվելու համար խնդրում ենք զանգահարել 093 301 901 հեռախոսահամարով մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 18:00:

***

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել. օրենքում անհրաժեշտ փոփոխություններն ու սպասելիքները:

***

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, փաստաբան Մարատ Կոստանյանը և ծնող Սուզաննա Պատվականյանը:

ԹԵՄԱ՝ մանկավաճառություն, թե՞ ծնողական իրավագիտակցության բացակայություն/մասնավոր դեպք/:

***

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը:

Թեման՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2019թ. երրորդ եռամսյակային զեկույցը:

***

Հոկտեմբերի 22-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրավիրած մամլո ասուլիսը:




Լրահոս