ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության եւ ուղորոշման կենտրոնի պետ Ա.Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ.Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն: Ա. Խաչատրյանը, ձեւացնելով, թե,իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե անհրաժեշտ է նրանց փոխանցել խոշոր չափերի` 965.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար:
Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Հ. Խաչատրյանը Ա.Խաչատրյանին նախ փոխանցել է 868.626 ՀՀ դրամին համարժեք 1800 ԱՄՆ դոլարը, իսկ 96.514 ՀՀ դրամին համարժեք 200 դոլարը Հ.Խաչատրյանը Ա.Խաչատրյանին փոխանցել է միջնորդի` Ա.Մովսիսյանի միջոցով, այդ կերպ խաբեության եղանակով կաշառք է ստացել եւ դրդել խոշոր չափի կաշառք տալու փորձին: