Հոկտեմբերի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Թուրքական ներխուժումը Սիրիա, Իրանի արձագանքը և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով:

Ասուլիսի բանախոսներ են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ, իրանագետներ Ահարոն Վարդանյանն ու Գարիկ Միսակյանը։

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Վետերանների միության շենքում (հասցեՙ Խորենացի 22,  055-76-17-67), տեղի կունենա հայտնի պատմաբան, գիտնական Կլիմենտ Հարությունյանի գրքի շնորհանդեսը. <<Հայ մարտիկները Ղրիմի ազատագրման մարտերումՙ 1941-1944թթ.>>:
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կոռպուսի ներկայացուցիչներ, քաղաքական , հասարակական գործիչներ, գիտնականներ, վետերաններ:
***

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քրդագեդ, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը:

ԹԵՄԱ՝ Սիրիայում  Թուրքիայի կողմից կազմակերպված  «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան   Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ. թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգներն ու հետևանքները:

***

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը կխոսի ներքաղաքական իրավիճակի եւ Արցախյան բանակցային գործընթացի հնարավոր զարգացումների մասին։
***
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
Թեմա՝ Հայաստանում ներդրվում է ընտանիքներից երեխաների օտարման համակարգ։ Ի՞նչ ավերիչ հետևանքներ այն կունենա։

***

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ին Երևանի «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցում (հասցե՝ Ազատության 2/2) տեղի է ունենալու «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին նվիրված ֆորում, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին։

Ֆորումին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին և դեսպանատան երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամին, ինչպես նաև  մի շարք պաշտոնյաներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հրավիրում ենք լուսաբանման։




Լրահոս