ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե անձնավորված հաշվարկը ի՞նչ է իրենից ներկայացնում:
Հայկ Մխիթարյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 3-րդ հոդվածի համաձայն` անձնավորված հաշվարկը ՀՀ կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ է` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ եւ«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձնավորված հաշվառումն իրականացնում է եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: