Հարց քաղաքացիներից՝ վայրի կենդանիներին 3-րդ երկիր արտահանման դեպքում թույլտվություն կամ լիցենզիա պահանջվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վայրի կենդանիների 3-րդ երկիր արտահանման դեպքում թույլտվություն կամ լիցենզիա պահանջվո՞ւմ է: Խնդրում եմ արտահանման կարգը ներկայացնել մանրամասն:

Անդրանիկ Հարությունյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն՝ վայրի կենդանիները, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, ներառված են ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկի մեջ:
Այս ապրանքների արտահանման համար լիցենզավորման գործընթացը համակարգող լիազոր պետական համակարգող մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության` քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անարգել տեղափոխել ցանկացած իր, բացի այն իրերից, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են քանակային եւ արժեքային սահմանափակումներ կամ արգելքներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս