«Վարչապետին խնդրել եմ՝ մարդ ուղարկեն». ովքեր են դուրս եկել Ֆելիքս Ցոլակյանի դեմ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ են դուրս եկել նախարարության մի խումբ աշխատողներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` բանը հասել է նրան, որ ԱԻՆ աշխատակիցները հավաքվելու բողոք-նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում:

Երեկ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հաստատեց մերտեղեկությունը` նշելով, որինքն էլ պատասխան գրություն է ուղարկել վարչապետին` խնդրելով նամակի` տեղ հասնելուց անմիջապես հետո մարդ ուղարկել նախարարություն`ստուգումներ իրականացնելու եւ նամակի իսկությունը պարզելու համար:

Ըստ մեր տեղեկությունների` արդեն բավական երկար ժամանակ է,ինչ թեժ իրավիճակ է Արտակարգ իրավիճակների նախարարությունում. ներսում այնքան էլ ղեկավար հատվածը համերաշխ չէ: Դա է եղել պատճառներից մեկը, որհոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Մերտեղեկություններով` հենց Ա. Նահապետյանի թիմակիցներն են սկսել աշխատել նախարարի դեմ ու ամեն գնով վարչապետի մոտ «վատով» ներկայացրել Ցոլակյանին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` պարզելու համար, թե ինչու են իր դեմ բողոքում, որն է այդ ամենի պատճառը:

-Պարո՛ն Ցոլակյան, ի՞նչ բովանդակության բողոք է ուղարկվել ՀՀ վարչապետին`Ձեր հետ կապված:

-Դիմում են գրել, ես էլ խնդրել եմ վարչապետին, որ մարդ ուղարկեն, գան, այստեղ ստուգեն, այդքան բան:

-Բայց ինչի՞ հետ է կապված բողոքը. մեր տեղեկություններով` աշխատանքի ազատման հետ է կապված:

-Չգիտեմ, խաբար չեմ գրածից, տեքստից:Մենք մի հոգու ենք աշխատանքից ազատել, իմ դեմ չեն աշխատում, ինչ-որ մեկի օգտին են աշխատում: Այսօր մարդիկ դեմոկրատիան սխալ են հասկացել, մարդիկ, ում աշխատանքից ազատում ես, գիտեն, թե պետք է գնան բողոքեն, որիրեն գործից հանել ես. ամբողջ միտքը սրա մեջ է, չպետք է մարդու աշխատանքից ազատես: Պետք է նստես նայես, թե ով ինչ ուզի, դա անի:

Վարչապետը կնշանակի ստուգում, կգան, կտեսնեն, թե որը որից հետո է, նամակի բովանդակությունից ծանոթ չեմ: Սպասենք, տեսնենք` ինչ կլինի ստուգման ժամանակ, թող գան, ստուգեն:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս