Հարց քաղաքացիներից՝ կադաստրային գնահատման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ո՞ւր պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ շինություն եւ ցանկանում եմ կադաստրային գնահատման վերաբերյալ տեղեկություն ստանալ. ո՞ւր պետք է դիմել: Ի՞նչ գործընթաց է ենթադրում դա:

Ալիկ Բաղդասարյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների եւ դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն որոշմամբ, համաձայն որի` մինչեւ գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի եւ շինությունների ամփոփ ցուցակները կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները տրամադրում են հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմիններին: Մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը տրամադրում են տեղեկություններ` նախորդ ամսվա ընթացքում շենքերի եւ շինությունների սեփականատերերի փոփոխման, նոր առաջացած, ավարտվածության աստիճանի, հարկայնության եւ գործառնական նշանակության փոփոխություններ կրած, ինչպես նաեւ սեփականության իրավունքը դադարեցված, բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի եւ շինությունների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում շենքերի եւ շինությունների կադաստրային գնահատման գոտիների սահմանների նկարագրությունները եւ գործակիցներն ընդգրկվել են 16 գոտիներում, այդ թվում` Երեւանում 1-ից 9-ը, իսկ մարզերում` 6-ից 16-ը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս