Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմել. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպումն ավանդական միջոցառում չէ։ 2016թ–ին նման ձևաչափով նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Գերմանիան իր նախագահության ժամանակ։ Սովորաբար նախարարները հավաքվում են տարին մեկ անգամ դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում։ 2019թ–ին այն տեղի կունենա Բրատիսլավայում։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հերթական հանդիպման և սպասելիքների մասին ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

«Դա հերթական շարքային հանդիպումն է, լուրջ սպասումներ չկան, քանի որ բանակցային օրակարգ դեռևս գոյություն չունի, ինչի մասին խոսում են նաև համանախագահող կողմերը: Կարծում են՝ նրանց նպատակն է այսպես ասած վերականգնել երկխոսության օրակարգը, որպեսզի  բանակցային գործընթացն էլ ավելի բնականոն հունի մեջ մտնի»,-ասաց քաղաքագետը:

Այսօր Ադրբեջանն ունի ներքին լուրջ խնդիրներ, իր խոսքում ընդգծեց Երվանդ Բոզոյանը, քանի որ համակարգը, որով նրանք կառավարում են «փտած է»:

« Այսօր Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ սպասելի է , չնայած, որ որևէ պատերազմ հնարավոր չէ կանխատեսել: Մենք, պարզապես պետք է ցանկացած պահի հասկանանք, որ Ադրբեջանը կարող է իրեն ոտնձգություններ թույլ տալ»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս