ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ավազակապետության, իշխանություն զավթած մարդկանց տիպիկ, ուրույն քայլ է սա, որը վերաբերում է այսօրվա հայ իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Աբրահամյանին ու իր եղբայրներին, ասեմ, որ իրենք չէին կարող Սասունի հողը խլել առանց վարչապետի ու Սերժ Սարգսյանի իմացության: Իրենք տեղյակ են ու իրենց միջոցով է կատարվել ամբողջ գործընթացը: Դա ճիշտ քայլ չէ Սասունի նկատմամբ, իրենք նման բան չպետք է անեին:ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՀԱԿ անդամ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՅԼ Է ՀՈՂ ԽԼԵԼԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ