Հոկտեմբերի 29-ի միջոցառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 09:00-ին, «Դաբլթրի բայ հիլթն Երեւան սիթիսենթր» հյուրանոցում (հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք, Կրկեսիհարևանությամբ) կմեկնարկի Գյումրիում եւ հանրապետությունում, ընդհանրապես, ճանապարհային անվտանգության խնդիրների վերաբերյալ ընդլայնված քննարկում՝ Կառավարման պատասխանատու մարմինների (Երեւանի քաղաքապետարան, ՏԿԵՆ, ՃՈ, ԱԻՆ եւ այլն), ԱԺ պատգամավորների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհներ եւ հետիոտնի անվտանգության աջակցություն Գյումրիում» ծրագրի(ՎԶԵԲ) շրջանակում քննարկումը կազմակերպել է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը»(ՃԱԱԽ)՝ բրիտանական «Անվտանգ եւ կայուն տրանսպորտի արևելյան դաշինքի» (Eastern Alliance of Safe and Sustainable Transport, EASST) հետ համատեղ։

Հարգանքով՝ ՃԱԱԽ հանրության հետ կապերի բաժին

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների եւ դրանցից բխող մարտահրավերների մասին։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը:

Թեման՝ Դեղարտադրության ոլորտի նոր մարտահրավերները նոր Հայաստանում:




Լրահոս