
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա նշեց նաեւ, որ Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: