
Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբն ամփոփել Է հանձնախմբի հանդիպումները ԱԺ խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հկ ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովն առանձին երեք հանդիպում է ունեցել, եւ, ըստ էության, անվտանգության ռազմավարության երկրորդ եւ երրորդ գլուխները գրեթե պատրաստ են, այժմ ամփոփվում են չորրորդ գլխի աշխատանքները:
Հավելենք, որ այժմ ոլորտային առանձին քննարկումներ են ընթանում փորձագետների հետ, իսկ, ընդհանուր առմամբ, փաստաթղթի կառուցվածքը գրեթե պատրաստ է, եւ նպատակ կա մինչեւ տարեվերջ ունենալ ամբողջական փաստաթուղթ: