Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջիկայում կհատկացվի 6 մլն 787 հազար դրամ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Հարկ է նշել, որ ֆինանսական ցուցանիշները նախատեսելիս հաշվի է առնվել նաեւ ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից կատարված ուսումնասիրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է ճաղավանդակների տեղադրում: Բացի այս, կապված սերվերային սարքավորումների համար նախատեսված սենյակի հետ, որը գտնվում է մասնաշենքի առաջին հարկում` կիսանկուղային վիճակում, որտեղ բարձր է խոնավության աստիճանը, առաջարկվել է ձեռք բերել խոնավությունը կլանող սարք, ինչպես նաեւ անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ: