ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնալուծության համար:
Լիդա Մովսիսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը /քաղվածքը/ ` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Վերը նշված դիմումների ձեւանմուշները կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից կամ ՔԿԱԳ մարմնից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: