
Արցախի ԱԺ-ն քիչ առաջ քվեարկությամբ մերժել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել վերջին տասը տարում Արցախում բնակվելու հանգամանքը:
«Ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը». իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ իր դիրքորոշման տեսագրությունը շուտով կհրապարակի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ անդրադարձել է այս թեմային: