Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի գրանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում ծննդի գրանցումը, ինչ փաստաթղթեր են ներկայացվում եւ ինչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը:

Ալինա Հովհաննսիսյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ` ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես` ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցման` ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս