ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենամեծ կարի ֆաբրիկա, 2500 աշխատակից. Ալեքսանյան ընտանիքի նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Սարտիս ընկերությունը եւ Ալեքս տեքստիլ ընկերությունը 2019 թվականի հունիսին հիմնադրել են հայ-իտալական համատեղ Սարտեքս ընկերությունը: Երևանում նորաբաց կարի ֆաբրիկան հանդիսանում է իտալական Սարտիս ընկերության գործընկերը Հայաստանում:

Կարի ֆաբրիկան գտնվում է Երևանում եւ զբաղեցնում է տարածքի 1/3 մասը: Ներկայումս շահագործվում է 7 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում ընկերությունը պլանավորում է աշխատակիցների թիվը հասցնել 400-ից մինչեւ 2500-ի:Այս համագործակցությամբ սկիզբ դրվեց 4-րդ գործարանի շահագործումը, որը հնարավորություն ներկայացնել Հայաստանը ավելի մեծ շուկաներում:

Այսօր Սարտեքս ընկերության կարի ֆաբրիկա էին այցելել մեծ թվով պաշտոնյաներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Կարի ֆաբրիկայի հնարավորություններին ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանւը, նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ այլ հյուրեր: Հյուրերին բացման խոսքով ողջունեց Ալեքս տեքստիլ ընկերության սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանը եւ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Իր արտադրական գործունեությունը Սարտեքս ընկերությունը սկսել է սեպտեմբերի 2-ից եւ ընդամենը երկու ամսում արտադրությունում ներգրավվել են շուրջ 400 աշխատողներ: Սարտիս ընկերությունը զբաղվում է իտալական Մաքսմարա, Մոնկլեր, դոլչե գաբանա եւ այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Շուրջ տաս տարի է ինչ իտալական հայտնի բրենդները արտադրվում են մեյդ ին արմենիա տարբերանշանով: Սարտեքս ընկերության կողմից Հայաստանում արտադրված հագուստը՝ մեյդ ին արմենիա տարբերանշանով, արտահանվում է Իտալիա, որտեղից էլ Եվրոպական շուկա:

Բացի այդ, ընկերությունը նախաձեռնել է մի շարք սոցիալական ծրագրեր՝ անվճար ճաշարան, առողջապահական ապահովագրություն՝ 2020 թվականից, այս պահին դրական բանակցության փուլում են Հարավ Կովկասյան երկաթուղու հետ եւ ծրագրվում է ունենալ Սարտեքս կայան, որտեղից գնացքով աշխատակիցները կարող են հասնել Սասունցի Դավիթ կայարան: Ծրագրերի մեջ է նաեւ ընկերությանը կից ստեղծել մանկապարտեզ եւ կրթական կենտրոն՝ աշխատակիցների երեխաների համար:




Լրահոս